Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ինչու են Էրիկ Գրիգորյանին ազատել պաշտոնից

Ինչու են Էրիկ Գրիգորյանին ազատել պաշտոնից
05.05.2020 | 22:56

Այսօր աշխատանքից ազատվել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ազատման հրամանագրում ոչ մի պատճառաբանություն չկա։ Այս նախարարն այս օրերին, կոպիտ ասած, ամենաքիչ պահանջարկ ունեցող գերատեսչության ղեկավարն է։ Ճգնաժամային կառավարման ընթացքում շատ հետաքրքիր է, թե ի՞նչ է արել շրջակա միջավայրի նախարարը, որ վարչապետը նրան կառավարության կազմից հեռացրել է։ Նախկիններին քննադատող Նիկոլ Փաշինյանն այս առումով էլ շարունակում է նրանց ավանդույթները և բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնում աշխատանքից՝ հանրությանը հաշվետու չլինելով, թե ինչու է նման որոշում կայացրել։


Հիշենք, որ ընդամենը վերջերս Փաշինյանը նյարդայնացած «լայվ» էր մտել ու խոսել նախկին ռեժիմի «մնացորդների» մասին ու հայտարարել, թե լինելու են համակարգի «մաքրման» աշխատանքներ։ Հիմա հարց է ծագում՝ Էրիկ Գրիգորյանն այս «օպերացիայի» շրջանակու՞մ է աշխատանքից ազատվել, թե՞ տապալել է աշխատանքը։ Ի վերջո, ո՞րն է ազատման առիթը, դրդապատճառը։ Հանրությունն իրավունք ունի իմանալ այս հարցի պատասխանը հատկապես թափանցիկ աշխատող, թավիշով ողողված, հասարակությունից ոչ մի գաղտնիք չպահող իշխանությունից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ